Կրակոցներ՝ Երևանի Մուրացան փողոցում. կա զոհ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր կրակոցներ են տեղի ունեցել Երևանի Մուրացան փողոցում։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ, հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։
Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր:

