Տորնադո, կարկուտ ու քամի՝ Շիրակի մարզում. վնասվել են տանիքներ, ծառեր և մեքենաներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
18.07.2026,
11:17
Նախօրեին Հայաստանի Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում տեղի ունեցած տորնադոն, քամին ու տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Հայաստանի Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում տեղի ունեցած տորնադոն, քամին ու տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել։
Սառնաղբյուր գյուղում տորնադոյի տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահան Թումասյանը կիսվել է ուժեղ քամու և կարկուտի հետևանքների լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք գրանցվել են մասնավորապես Բագրավան գյուղում։ Դրանցում երևում են պոկված տանիքներ, կոտրված ծառեր, վնասված մեքենաներ և կամուրջ։

