Աղիքային վարակի դեպքեր՝ Բյուրեղավանում, շտապօգնության 15 կանչից 6 – ն ավարտվել է հոսպիտալացումով

17.07.2026, 12:22
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
Աղիքային վարակի դեպքեր՝ Բյուրեղավանում, շտապօգնության 15 կանչից 6 – ն ավարտվել է հոսպիտալացումով

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը։    

Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: 

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։ 

Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ 

ԱՆ–ից հայտնում են, որ լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։