Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների` տղամարդը հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ նրա դիակի վրա բռնության որևէ հետք չկա», - նշեց Սարգսյանը։
Shamshyan.com-ն էլ հաղորդել է, որ, այսօր ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

