Քանի անձ է զոհվել 44-օրյա պատերազմում. ՔԿ-ն պաշտոնական թիվ է նշել ՀՀ նախագահի՝ 4800 զոհվածների մասին հայտարարությունից հետո
08.09.2026,
12:33
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ», - նշված է հայտարարության մեջ։
Օրեր առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում CEVRO համալսարան այցի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում Հայաստանն ունեցել է 4800 զոհ։

