ՀԷՑ-ը տեղեկացնում է «Մարաշ» ենթակայանում տեղի ունեցած վթարի և էլեկտրամատակարարման ընդհատումների մասին
18.07.2026,
11:27
«Մարաշ» ենթակայանում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի շարք թաղամասեր
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» ենթակայանում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի շարք թաղամասեր։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԷՑ-ը։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 06:10-ին, վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ։
«Այս պահին ՏԿԵ նախարարության «ԲԷՑ» ՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

