Համաշխարհային բանկը նախազգուշացրել է ՌԴ սահմանափակումների պատճառով ՀՀ տնտեսությանը սպառնացող ռիսկերի մասին

17.07.2026, 21:08
ՀՀ տնտեսությունը շարունակում է գերակատարում ապահովել, սակայն ՌԴ-ի հետ վերջին շրջանի քաղաքական զարգացումները շարունակում են մտահոգությունների տեղիք տալ` պետությանը մղելով արտահանողներին աջակցելու միջամտության, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update» հուլիսյան ամփոփագրում
Համաշխարհային բանկը նախազգուշացրել է ՌԴ սահմանափակումների պատճառով ՀՀ տնտեսությանը սպառնացող ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.     Հայաստանի տնտեսությունը շարունակում է գերակատարում ապահովել, սակայն Ռուսաստանի հետ վերջին շրջանի քաղաքական զարգացումները շարունակում են մտահոգությունների տեղիք տալ` պետությանը մղելով արտահանողներին աջակցելու միջամտության, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update» հուլիսյան ամփոփագրում։

ՀԲ գնահատմամբ՝ Ռուսաստանն աստիճանաբար ավելացրել է հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման արգելքը

«Եթե այդ արգելքը շարունակվի և ընդլայնվի` առանց մեղմացման միջոցառումների, ապա բացասական ազդեցությունները կարող են տարածվել` դուրս գալով միայն առևտրի շրջանակից և անդրադառնալով աճի, գների և սոցիալական վիճակի վրա»,- նշվում է ամփոփագրում, որից հատվածներ է հրապարակում «ԱՌԿԱ» գործակալությունը։

Այս հնարավոր ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը սուբսիդավորման միջոցառումներ է նախատեսել հայկական արտահանողներին օժանդակելու համար` փոխհատուցելու այլընտրանքային շուկաներ, այդ թվում` ԵՄ իրենց ապրանքների փոխադրման և մաքսային ծախսերը։