Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների լիարժեք կարգավորման գործում. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման գործում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա»,- նշել է Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Լավրովն ասել է, որ ինչպես և նախկինում, պատրաստ են աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման գործում։
«Ժամանակին տնտեսական ոլորտում մեծ աշխատանք է կատարվել փոխվարչապետերի մակարդակով գործող մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի կողմից, և կարծում ենք, որ այդ բոլոր մշակումներն արդիական են նաև այսօր»,- նշել է Լավրովը։

