Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը, նա 91 տարեկան էր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Շենոնը («MJ»), մահացել է 91 տարեկանում, գրում է People-ը:
Այն բանից հետո, երբ Քրիս Ջենները հուլիսի 16-ին հայտնեց իր մոր մահվան մասին 91 տարեկան հասակում, Քարդաշյանը հուզիչ ուղերձ է հրապարակել Instagram-ում՝ ի հիշատակ այն կնոջ, ում անվանում էր իր «լավագույն ընկերը»։
«Իմ սիրելի տատիկ MJ, իմ լավագույն ընկեր, բամբասանքների իմ գործընկեր, իմ հավերժ երկվորյակ… Դու այն կինն էիր, ով ինձ ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել աշխատասեր գործարար կին»,- գրել է Քիմը։
MJ-ը ծանոթ էր ընտանիքի երկրպագուներին «Keeping Up with the Kardashians» շոուի և ընտանիքի հաջորդող իրապատում նախագծերի շնորհիվ: Նա նաև հիմնադրել էր Shannon & Co. մանկական բուտիկը Սան Դիեգոյում 1980 թվականին:

