Ինչպե՞ս կանխել ջրազրկումը շոգ եղանակին. ԱՆ-ն ուղեցույց է հրապարակել

14.07.2026, 20:23
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը  ներկայացնում է ամառվա շոգին օրգանիզմի ջրազրկումը կանխելու և դրա առաջին ախտանիշները ճանաչելու  կանոնները
Ինչպե՞ս կանխել ջրազրկումը շոգ եղանակին. ԱՆ-ն ուղեցույց է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացնում է ամառվա շոգին օրգանիզմի ջրազրկումը կանխելու և դրա առաջին ախտանիշները ճանաչելու կանոնները, որոնք թույլ կտան պաշտպանել առողջությունը և խուսափել հնարավոր բարդություններից։

Շոգ եղանակին օրգանիզմը մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար քրտնարտադրության միջոցով ավելի շատ հեղուկ է կորցնում: Եթե այդ կորցված հեղուկը ժամանակին չի լրացվում, կարող է զարգանալ ջրազրկում: Այս ռիսկն առավել բարձր է երեխաների, տարեցների, հղիների, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

Ինչպե՞ս կանխել ջրազրկումը

-Խմեք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում։

-Նախընտրեք ջրով հարուստ մթերքներ, օրինակ՝ ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ և այլ թարմ մրգեր ու բանջարեղեն։

-Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն։

-Կրեք թեթև, բաց գույնի հագուստ և գլխարկ, իսկ դրսում գտնվելիս հնարավորության դեպքում մնացեք ստվերում։

-Սահմանափակեք ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը օրվա ամենաշոգ ժամերին։

-Սահմանափակեք ալկոհոլային և շաքարով հարուստ ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք կարող են նպաստել հեղուկի կորստին։

Ինչպե՞ս ճանաչել ջրազրկումը

-Ուժեղ ծարավ

-Բերանի չորություն

-Գլխացավ կամ գլխապտույտ

-Թուլություն

-Մուգ գույնի և քիչ քանակությամբ մեզ

-Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը և կանխել առողջական խնդիրները։