Վաղվանից Երևանի Քոչարյան փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

14.07.2026, 17:57
Երևանի Քոչարյան փողոցում հուլիսի 15-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Վաղվանից Երևանի Քոչարյան փողոցի մի հատվածում  կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Քոչարյան փողոցում հուլիսի 15-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, նշվում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան - Գյուրջյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։