Երևանի Մյասնիկյան պողոտայում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում
14.07.2026,
13:52
Երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու Երևանի Մյասնիկյան պողոտայում
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու Երևանի Մյասնիկյան պողոտայում։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում:

