Aeroflot–ի Երևան–Մոսկվա չվերթը 12 ժամ ուշանում է, ուղևորները պարզաբանում են պահանջում (ՎԻԴԵՈ)

14.07.2026, 12:09
Aeroflot–ի Երևան – Մոսկվա չվերթի ուղևորները բողոքում են, որ չվերթն ավելի քան 12 ժամով ուշանում է, ուղևորներին հանել են չվերթից և չեն տրամադրում հյուրանոց. ՎԻԴԵՈ
Aeroflot–ի Երևան–Մոսկվա չվերթը 12 ժամ ուշանում է, ուղևորները պարզաբանում են պահանջում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Aeroflot–ի SU1869 Երևան – Մոսկվա չվերթի ուղևորները բողոքում են, որ չվերթն ավելի քան 12 ժամով ուշանում է, ուղևորներին հանել են չվերթից և չեն տրամադրում հյուրանոց։ 

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում նշվում է, որ չվերթը պետք է Երևանից մեկներ հուլիսի 14–ին ժամը 00։15–ին, սակայն այն հետաձգվել է հուլիսի 14–ին ժամը 13։45։ 

Ուղևորուհի Նաիրա Բաղդասարյանը Facebook–յան իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել․ «Աէրոֆլոտի 1869 Երևան-Մոսկվա չվերթն է։ 12 ժամ ուշացումից հետո՝ ուղևորներին հանել են չվերթից ու չեն տրամադրում հյուրանոց։ Ծերեր, երեխաներ, տրանզիտ ուղևորներ, ովքեր ուշանում են հաջորդ չվերթներից։ Ուղեբեռը թե երբ հետ կտան Աստված գիտի»։ 

Բաղդասարյանը նաև ավիաընկերությունից պահանջել է պարզաբանել, թե ինչո՞ւ Aeroflot–ը 13 ժամվա ընթացքում ուղևորներին չի տեղափոխել գործընկեր ավիաընկերությունների օդանավեր կամ այլ փոխադրողների չվերթեր, այլ մարդկանց պահել է օդանավակայանում: 

«Նովոստի–Արմենիա»–ն փորձել է կապ հաստատել «Աերոֆլոտի» ներկայացուցչության հետ, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չկա։