Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կրծքագեղձի բիոպսիա՝ ՄՌՏ հսկողությամբ (ՎԻԴԵՈ)
14.07.2026,
15:55
ՀՀ–ում առաջին անգամ իրականացվել է կրծքագեղձի բիոպսիա՝ ՄՌՏ հսկողությամբ․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Նաիրի» բժշկական կենտրոնը Հայաստանում առաջինն է, որտեղ ներդրվել և իրականացվել է կրծքագեղձի բիոպսիա՝ ՄՌՏ հսկողությամբ, հայտնում են ԲԿ–ից։
։Նորագույն այս մեթոդը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշել այն գոյացությունները, որոնք տեսանելի չեն հետազոտության ավանդական մեթոդներով՝ ընդլայնելով կրծքագեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերման հնարավորությունները», – նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։

