Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը միշտ լինելու է Իրանի վերահսկողության տակ
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թեհրանը երբեք չի զիջի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ», — X-ի իր էջում գրել է Արաղչին։
Այսպիսով նա արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վաշինգտոնն իր վրա կվերցնի Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովումը։
Միևնույն ժամանակ, Արաղչին կատակով է արձագանքել այդ ծառայությունների դիմաց յուրաքանչյուր նավի տեղափոխած բեռի արժեքի 20%-ի չափով վճար գանձելու Թրամփի ծրագրերին։
«ԱՄՆ նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ նեղուցով անվտանգ երթևեկության համար պետք է վճարել (...): Բայց 20%-ը, իհարկե, չափազանց շատ է: Մենք ավելի արդար գին կսահմանենք», - խոստացել է իրանցի նախարարը։
Նախօրեին Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա։
«Այս պահից ի վեր ԱՄՆ-ն կլինի Հորմուզի նեղուցի պահապանը։ Անվտանգության ծախսերը փակելու համար նավերն ԱՄՆ-ին պետք է վճարեն փոխադրվող ապրանքների արժեքի 20 տոկոսի չափով գումար»,- հայտարարել է Թրամփը։

