Եվրոպային շոգ եղանակի նոր ալիք է մոտենում․ Ազիզյան
01.07.2026,
10:33
Հայպետհիդրոմետի տնօրենը հայտնել է, թե որտեղ է գտնվելու դրական ջերմաստիճանի անոմալիայի կենտրոնը
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ըստ եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ն Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի։
Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Facebook–յան իր էջում։
«Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման 6–10°C-ով»,– նշել է Ազիզյանը։
Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում։

