Ամառային ճամփորդություններ․ ինչպես պահպանել առողջությունը ճանապարհին․ ՈՒՂԵՑՈՒՑ
30.06.2026,
19:37
Ինչպես պահպանել առողջությունն ամառային ճամփորդության ընթացքում․ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամառը ճանապարհորդությունների ամենասիրված շրջանն է։ Սակայն նախքան մեկնելը կարևոր է մտածել ոչ միայն ճամփորդության երթուղու, այլև առողջության մասին։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է խորհուրդներ, թե ինչպես պետք է հոգ տանել առողջության մասին ամառային ճամփորդությունների ժամանակ։
- Համոզվեք՝ արդյո՞ք ստացել եք պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները։
- Ճանապարհորդությունից առաջ տեղեկացեք, թե արդյոք այցելվող երկրում խորհուրդ են տրվում կամ պահանջվում են լրացուցիչ պատվաստումներ։
- Ձեզ հետ վերցրեք անհատական դեղատուփ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով և պարբերաբար օգտագործվող դեղամիջոցներով։
- Օգտագործեք միայն անվտանգ խմելու ջուր և նախընտրեք պատշաճ պայմաններում պատրաստված սնունդ։
- Պաշտպանվեք արևի վնասակար ազդեցությունից՝ օգտագործելով արևապաշտպան միջոցներ և պահպանելով բավարար ջրային ռեժիմ։
- Միջատներով փոխանցվող հիվանդությունների ռիսկ ունեցող տարածքներ այցելելիս կիրառեք միջատավանող միջոցներ (ռեպելենտներ) և կրեք պաշտպանիչ հագուստ։
- Եթե ճանապարհորդության ընթացքում կամ դրանից հետո ունենում եք ջերմություն, լուծ, ցան կամ այլ առողջական գանգատներ, դիմեք բժշկի և տեղեկացրեք ձեր վերջին ճանապարհորդության մասին։
- Ճամփորդությունը հաճելի է, երբ այն նաև անվտանգ է։ Նախապես հոգ տարեք ձեր առողջության մասին և վայելեք ամառային հանգիստը։

