Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել
25.06.2026,
15:31
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել։
«Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ», - հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, աջակցելով ՏԻՄ-երի աշխատակիցներին, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

