Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

22.06.2026, 14:50
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15–ից որոնվող 13-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։