Գյումրի–Մոսկվա օդանավը տագնապի ազդանշան է տվել
22.06.2026,
13:45
Թռիչքից գրեթե մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, այն տվել է general emergency ազդանշան և իջել մինչև 3 հազար մետր բարձրություն
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Boeing ինքնաթիռը Գյումրիից օդ է բարձրացել ժամը 12:24-ին։ Թռիչքից գրեթե մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, այն տվել է general emergency (ընդհանուր արտակարգ դրության) ազդանշան և իջել մինչև 3 հազար մետր բարձրություն։

