Երևանի փողոցներից մեկում վեճի ժամանակ հրազեն է կիրառվել

22.06.2026, 11:25
Վեճ՝ Երևանում․ գործի է դրվել հրազեն
Երևանի փողոցներից մեկում վեճի ժամանակ հրազեն է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։

Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։