Տեմպը բավականին լավն է. Ավինյանը` Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների մասին

22.06.2026, 11:13
Ավինյանը կարևորել է սահմանված ժամկետներում ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
Տեմպը բավականին լավն է. Ավինյանը` Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Կիևյան կամրջի հիմնանորոգման ընթացքին, նշել է, որ աշխատանքների տեմպը բավականին լավն է, և կարևորը դա պահպանելն ու սահմանված ժամկետներում ավարտելն է:

«Որքան էլ այս աշխատանքները կարևոր են ու երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում՝ խցանումների հետ կապված», - ասաց Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Ինչպես նշեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի ամբողջական հիմնանորոգում:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում՝ ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության ու կազմակերպչական միջոցառումների իրականացում», - նշեց Թևոսյանը։

Քաղաքապետն ընդգծեց, որ աշխատանքների որակի և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ ինտենսիվ լինի։

Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու: