Տիեզերքում կյանքի, Մայք Թայսոնի երևանյան այցելության և եղջերուի նորածին ձագերի մասին․ շաբաթվա լավ լուրերը
20.06.2026,
13:17
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հունիսի 15–19) լավ լուրերի ընտրանին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունի սի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հունիսի 15–19) լավ լուրերի ընտրանին։
Այսպես․․․
Լեգենդար բռնցամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է։ Հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Թայսոնի հետ, որոնք արվել են Ներքին Չարբախի այգում։
Հայ աշակերտները 27 մեդալ են նվաճել Ինդոնեզիայում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում։
«Դիլիջան» ազգային պարկում լույս աշխարհ է եկել ազնվացեղ եղջերուի երկու ձագ։
Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում։
Մենք մենակ չենք Տիեզերքում. հայ աստղաֆիզիկոսը պատմել է Երկրից դուրս կյանքի մասին։

