Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում

18.06.2026, 16:10
Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում։

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Սարգսյանը ներկայացնում է Sky chess ակումբային թիմը։

ՖԻԴԵ-ի արագ (ռապիդ) և կայծակնային (բլից) շախմատի 2026 թվականի աշխարհի թիմային առաջնությունն անցկացվում է Հոնկոնգում հունիսի 17-ից 21-ը։ Մրցաշարն առաջին անգամ է անցկացվում Արևելյան Ասիայում։ Մրցումներին մասնակցում են ավելի քան 40 թիմ և աշխարհի տարբեր երկրներից 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ առաջատար գրոսմայստերներ, կին շախմատիստներ, պատանիներ ու

Արագ շախմատի մրցաշարն անցկացվում է հունիսի 17–19-ը շվեյցարական համակարգով՝ 12 տուրով, որից հետո կկայանան կայծակնային շախմատի մրցումները։