Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, տեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկը

29.05.2026, 15:49
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում
Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, տեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է championat.com-ը՝ հղում անելով ֆուտբոլային փորձագետ Տիմուր Գուրցկայային։

Աղբյուրի տվյալներով՝ 25-ամյա հենակետայինը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկից: Սպերցյանին ձեռնտու են անձնական պայմանները, սակայն ակումբները դեռ պետք է համաձայնության գան տեղափոխության շուրջ։

Ընդ որում, ակումբի անվանումը չի հրապարակվում։

Նշվում է, որ եթե կիսապաշտպանը ցանկանա տեղափոխվել սաուդյան թիմ, «Կրասնոդարի» նախագահ և սեփականատեր Սերգեյ Գալիցկին պատրաստ է բաց թողնել խաղացողին՝ «ի նշան երախտագիտության ակումբում անցկացրած ժամանակի համար»։

2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։