Երևանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը․ կհատկացվի ավելի քան 40 հազար դոլար

21.05.2026, 18:57
Կառավարությունն 15 մլն դրամ է հատկացրել հուլիսի 4-12-ը Երևանում նախատեսված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության կազմակերպման նպատակով
Երևանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը․ կհատկացվի ավելի քան 40 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ 15 մլն դրամ է հատկացրել (շուրջ 40,8 հազար դոլար) հուլիսի 4-12-ը Երևանում նախատեսված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության կազմակերպման նպատակով։

Առաջնության անցկացման օրերին Ծաղկաձորում կկազմակերպվի նաև սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը։

Ֆորումը նախատեսվում է իրականացնել առանձին ծրագրերի կամ միջոցառումների քննարկում: Այն անցկացվելու է տարբերվող ձևաչափով, որտեղ պետական մակարդակով կքննարկվեն սպորտի ոլորտի ռազմավարական զարգացման և կառավարման բարեփոխումների հարցերը:

Ինչպես նշվում է կառավարության հաղորդագրության մեջ, արդյունքում՝ կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացում, օրենսդիր և գործադիր մարմինների միջև համակարգային բարեփոխումների քննարկում, Ֆեդերացիաների և նախարարության միջև հստակ դերաբաշխում ու հաշվետվողականության բարձրացում: