ՆԳՆ–ն զգուշացնում է․ պետական կառույցներից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

21.05.2026, 18:20
Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է տարածվող կեղծիքի մասին
ՆԳՆ–ն զգուշացնում է․ պետական կառույցներից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

ԵՐԵՎԱՆմ 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է տարածվող կեղծիքի մասին։

«Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում մեր քաղաքացիներին և առաջարկում որոշակի գործողություններ կատարել։ Անտեսեք այդ հաղորդագրությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։