Հայաստանը և Թուրքիան քննարկել են Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հարցը

21.05.2026, 12:40
Երևանում առաջին անգամ անցկացվել է հայ-թուրքական ջրային հանձնաժողովի նիստը
Հայաստանը և Թուրքիան քննարկել են Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը, հայտնում են Ջրային կոմիտեից։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, այն Երևանում անցկացվում էր առաջին անգամ։

«Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը», -նշված է հաղորդագրության մեջ։

«Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նաև մի շարք կարևոր պայմանավորվածություններ։