Սուրեն Իշխանյանը դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնության եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
15.05.2026,
22:13
Նա տպավորիչ վաղաժամ հաղթանակ է տարել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ՝ 15:4 հաշվով․ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Հայ ըմբիշ Սուրեն Իշխանյանը դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնության եզրափակիչ։
Այս մասին հայտնում է Sporaran-ը։ Մինչև 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը տպավորիչ վաղաժամ հաղթանակ է տարել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ՝ 15:4 հաշվով։
Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 3:4 հաշվով, սակայն հանդիպման երկրորդ հատվածում ամբողջությամբ փոխեց պայքարի ընթացքը։ Սուրենը պարտերում մի շարք արդյունավետ հնարքներ կատարեց, մեծ առավելություն ստացավ և ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը։
Եվրոպայի U17 առաջնության եզրափակիչում Իշխանյանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Օսման Թեմիրսուլթանովի հետ։
Վճռորոշ գոտեմարտը կկայանա մայիսի 16-ին։

