Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Ռուսաստանում կայացած հուշամրցաշարում
14.05.2026,
21:23
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ։
Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Ոսկե մեդալակիր են դարձել 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը
Արծաթե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը:
Բրոնզե մեդալակիր են դարձել 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 77 կգ քաշային Արթուր Ամոյանն ու 82 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը:

