Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի-Արմենիա/.Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ն. Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին։
Հայ թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945թ․-ի հունվարի 8-ին։
Աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում. «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Ժայռը» ֆիլմերում որպես երկրորդ ռեժիսոր, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ։
20 տարի աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես ռեժիսոր, և որտեղ իրականացրել է շուրջ 25 բեմադրություններ։
Նա 81 տարեկան էր։

