Արաղչի. Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածովային ուժերի հետ

14.05.2026, 22:09
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի անցման համար, եթե դրանք համագործակցեն Իրանի ռազմածովային ուժերի հետ։
Արաղչի. Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածովային ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի-Արմենիա/.Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի անցման համար, եթե դրանք համագործակցեն Իրանի ռազմածովային ուժերի հետ։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ТАСС-ը։

«Մեր տեսանկյունից Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, սակայն դրանք պետք է համագործակցեն մեր ռազմածովային ուժերի հետ»,- ասել է նա Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրադարձությունների մասին

Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված հակամարտությունից հետո սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։ 

Ապրիլի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց։

Այնուհետև Իրանի իշխանությունները վերականգնել են Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի խիստ վերահսկողությունը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը կփակվի, եթե ԱՄՆ-ը շարունակի շրջափակել իրանական նավահանգիստները։