«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իրականացրել է «Ջուր ծեծելու» ակցիա
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 14-ին Կարապի լճի տարածքում իրականացրեց «Ջուր ծեծելու» ակցիան, հայտնում է «Արմենպրես»-ը։
Ակցիայից մի քանի ժամ առաջ կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը դատարկվել է։ Նրանք նավակ էին բերել իրենց հետ, որի մեջ ջուր լցրեցին և իրագործեցին իրենց գաղափարը։
Կուսակցության ներկայացուցիչ Իշխան Գևորգյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են փոխել համակարգն ու խաղի կանոնները, փոքր ուժերին մասնակցելու շանս ևս տալ, վերացնել կայուն մեծամասնություն երկրորդ փուլի գաղափարը, որը Մուսոլինիի ժամանակ է եղել, ինչպես նաև վերադարձնել նախկինում գոյություն ունեցող «բոլորին դեմ» քվեարկելու տարբերակը։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին:

