Սամվել Կարապետյանի կուսակցությունն առաջարկում է Հայաստանում ստեղծել ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնադրամ
13.05.2026,
20:29
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է Հայաստանում ստեղծել ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնադրամ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է Հայաստանում ստեղծել ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնադրամ։
Այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքները պետական նպաստ կստանան ամսական 150 հազար դրամի չափով»,- ասել է նա չորեքշաբթի Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում։
Կարապետյանի խոսքով՝ հիմնադրամի միջոցների 70%-ը կապահովեն սփյուռքահայ գործարարները, իսկ 30%-ը՝ պետությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն է «Տաշիր Գրուպի» նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը։

