Թաթոյանն առաջարկել է Ալիևին Հայաստանի դեմ իր մեղադրանքներով դիմել Միջազգային քրեական դատարան

13.05.2026, 14:03
Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է դիմել Միջազգային քրեական դատարան, եթե Ադրբեջանն ունի ապացույցներ, որոնք հաստատում են Հայաստանի դեմ մեղադրանքները
Թաթոյանն առաջարկել է Ալիևին Հայաստանի դեմ իր մեղադրանքներով դիմել Միջազգային քրեական դատարան

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ), եթե Ադրբեջանն ունի ապացույցներ, որոնք հաստատում են Հայաստանի դեմ մեղադրանքները։

Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք ոչ մի վատ բան չենք արել հայ ժողովրդի հետ։ Նրանց ատելության, թշնամա,ության պատճառը պետք է ուսումնասիրեն հոգեբանները, հոգեբույժները և բժիշկները»։

«Քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարի մեջ տղամարդկություն այլևս չի մնացել, այս ընտրություններում` որպես Հայաստանի թեկնածու, մեր երկրի անունից ես սրա պատասխանը կտամ.

Պարոն Ալիև, այդ ո՞ւմ պետք է ուսումնասիրեն հոգեբանները, հոգեբույժներն ու բժիշկները։ Այն երկրին, որի ազգային հերոսը մարդասպա՞ն է, գիշերը կացնով քնած մարդու է սպանել, թե՞ հայերին։ Այն երկրին, որն ավելի շատ մշակութային և կրոնական հուշարձա՞ն է ոչնչացրել, քան ահաբեկչական կազմակերպությունը, թե՞ հայերին։

Դուք մեր երկրին և մեր երկրի ղեկավարներն մեղադրեցիք ամենատարբեր հանցագործությունների մեջ», - ասաց Թաթոյանը Facebook-յան իր էջում հրաարակած տեսանյութում։

Նա հայտնել է, որ ինքը, առաջնորդվելով խաղաղության ոգով, առաջարկում է Ալիևին իր մեղադրանքներով ներկայանալ Միջազգային քրեական դատարան (ICC):

«Իսկ մենք կդիմենք Միջազգային քրեական դատարան՝ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկում ու Սյունիքում ձեր բանակի գործած պատերազմական հանցագործությունների և 2023 թվականին Արցախում էթնիկ զտումների համար», - նշել է Թաթոյանը։