Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89–ամյա Ժորժիկ Սիմոնյանի դին

13.05.2026, 13:29
89–ամյա Ժորժիկ Սիմոնյանի դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի հետնամասում
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89–ամյա Ժորժիկ Սիմոնյանի դին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 10-ին հաղորդվել էր 1937 թվականին ծնված Ժորժիկ Սիմոնյանի անհետ կորելու մասին:

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և մարզի պարեկների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 12-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է նրա դիակը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Կատարվում է նախաքննություն: