Հայտնի են հոբելյանական «Եվրատեսիլ 2026»–ի առաջին կիսաեզրափակչի հաղթողները
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Վիեննայի «Wiener Stadthalle» մարզադաշտում տեղի է ունեցել հոբելյանական՝ 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Եզրափակչի ուղեգիր են նվաճել մասնակից 15 երկրներից 10-ի ներկայացուցիչները.՝ Հունաստան՝ Akylas («Ferto» երգով), Ֆինլանդիա՝ Լինդա Լամպենիուս և Պետե Պարկկոնեն («Liekinheitin»), Բելգիա՝ Essyla («Dancing on the Ice»), Շվեդիա՝ Ֆելիցիա («My System»), Մոլդովա՝ Satoshi («Viva, Moldova!»), Իսրայել՝ Նոամ Բետտան («Michelle»), Սերբիա՝ LAVINA («Kraj Mene»), Խորվաթիա՝ LELEK («Andromeda»), Լիտվա՝ Lion Ceccah («Sólo Quiero Más»), Լեհաստան՝ Alicja («Pray»):
Եզրափակիչ չեն անցել Պորտուգալիայի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Էստոնիայի և Սան Մարինոյի ներկայացուցիչները: Կիսաեզրափակիչն անցել է մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ ուղղված բողոքի ակցիաների ֆոնին:
Ի նշան Իսրայելի մասնակցության դեմ բողոքի՝ հինգ երկրների՝ Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Նորվեգիայի և Սլովենիայի հեռուստաընկերությունները 2026 թվականին բոյկոտել են «Եվրատեսիլը»:
Այդուհանդերձ, Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետտանին հաջողվել է անցնել եզրափակիչ:
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով:

