Արդեն պաշտոնական․ «Ինտերը» կողմնորոշվել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի հարցում (ՖՈՏՈ)

01.07.2026, 17:00
«Ինտերը» կողմնորոշվել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի հարցում․ ՖՈՏՈ
Արդեն պաշտոնական․ «Ինտերը» կողմնորոշվել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի հարցում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ մինչև 2027 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Իմ գույները, իմ տունը: Մենք դեռ միասին ենք, պայքարում ենք ամեն գոլի համար: Առա՛ջ, Ինտեր», - պայմանագրի կնքումից հետո իր ֆեյսբուքյան էջում իտալերենով գրել է Մխիթարյանը:

Մխիթարյանի աշխատավարձը կկազմի տարեկան 2 միլիոն եվրո՝ գումարած բոնուսային վճարները:

37-ամյա ֆուտբոլիստը միլանյան թիմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից: Իտալական Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: