Մարդկային կմախք և թագավորական մետաղադրամ․ միջնադարյան Ամբերդում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)

29.06.2026, 16:31
Ամբերդում հայտնաբերվել են զարմանալի գտածոներ․ ՖՈՏՈ
Մարդկային կմախք և թագավորական մետաղադրամ․ միջնադարյան Ամբերդում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել, հայտնում են ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ -ից։

«Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են , չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ նա երիտասարդ է եղել:

Բայց սա դեռ ամենը չէ. Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը», - նշված է հաղորդագրության մեջ։

Պահպանության Ծառայությունից հայտնում են, որ Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից: