Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։00-ի սահմաններում Միկոյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամյա Ա. Պ․-ն իր վարած, թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկները։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 35 երթուղին։

