Կադրային փոփոխություններ՝ ՊՆ–ում․ բանակային կորպուսի հրամանատարներ են նշանակվել
01.07.2026,
18:27
Բանակային կորպուսի հրամանատարներ են նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր։
Ըստ այդ հրամանագրերի, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

