Այսօր շուրջ 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

01.07.2026, 10:26
Այսօր շուրջ 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր շուրջ 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր շուրջ 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 1-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Խաղաղ Դոնի 13, 15, 17, 23 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։