Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ մեքենաներ են բախվել, կա զոհ

30.06.2026, 18:11
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Արմավիրի մարզում
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ մեքենաներ են բախվել, կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։20-ի սահմաննարում Մարգարա-Էջմիածին Մ3 ավտոճանապարհին բախվել են «Volkswagen» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ 

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։