Պարեկները կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել կեղծ օղիներ

29.06.2026, 12:47
Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
Պարեկները կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել կեղծ օղիներ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3․30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս, պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ 

Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։ 

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 

Հանգամանքները պարզվում են։