Երևանի կենտրոնում սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվող է ձերբակալվել․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ (ՎԻԴԵՈ)

26.06.2026, 13:41
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ․ ՎԻԴԵՈ
Երևանի կենտրոնում սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվող է ձերբակալվել․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի։

Հունիսի 25-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։

Այս մասին հայտնում է «Առաջին լրատվականը»՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։

Նախաքննությունը շարունակվում է։