Խոշոր ավտովթար՝ Լոռիում․ բախվել են ալյուրով բարձված բեռնատարն ու Toyota–ն, կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուրգեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Վթարի հետևանքով վարորդները և «Toyota Camry»-ի ուղևոր 51-ամյա Քրիստինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով, բեռնատարը բարձված է եղել ալյուրի պարկերով, որոնց մի մասը թափվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

