Արշակունյաց պողոտայում Tesla է այրվել
22.06.2026,
19:37
Արշակունյաց պողոտայում գտնվող ավտոտնակում Tesla է այրվել
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հունիսի 22-ին՝ ժամը 06։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոտնակ․ ներսում կա ավտոմեքենա, հաղորդում է Փրկարար ծառայությունը
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։37-ին։ Ավտոտնակում այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենան, և ջերմահարվել կից կայանած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ետնամասը՝ մասամբ։

