Տագնապի ազդանշան տված Գյումրի – Մոսկվա օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայում
22.06.2026,
14:34
Տագնապի ազդանշան տված Գյումրի – Մոսկվա օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահուստային օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Պոբեդա» ավիաընկերության Գյումրի – Մոսկվա DP-856 չվերթն իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահուստային օդանավակայանում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով «Ռոսավիացիա»-ին։
«Այս պահին մասնագետներն իրականացնում են օդանավի տեխնիկական վիճակի գնահատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Պոբեդա»-ի Boeing 737-800 ինքնաթիռը Դաղստանի երկնքում տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել։
«Վնուկովո» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներով՝ ինքնաթիռը Մոսկվայում պետք է վայրէջք կատարի ժամը 16:45-ին՝ 2 ժամ 40 րոպե ուշացումով։

