Երկար սպասված շրջադարձ․ աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին
22.06.2026,
12:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երկար սպասված շրջադարձ․ աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։
Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
«2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվեց նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900,72մ», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիդրոմետից հայտնում են, որ տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ:

