Քոչարյանն աջակցել է միասնական ընդդիմադիր հարթակի ձևավորման գաղափարին
ԵՐԵՎՆԱ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աջակցել է միասնական ընդդիմադիր հարթակ ձևավորելու նախաձեռնությանը, որն առաջարկել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»–ի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Մի շարք հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը միշտ հանդես է եկել ընդդիմության ավելի սերտ համագործակցության օգտին և կոնսոլիդացիան անհրաժեշտ է համարում։
«Մենք դեռևս ընտրական գործընթացի մեկնարկից առաջ կարծում էինք, որ ընդդիմությունը կարող էր շատ ավելի ակտիվ համագործակցել, և հիմա, անկասկած, այդ համագործակցությունն անհրաժեշտ է»,- ասել է Քոչարյանը՝ հայտարարելով ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացին մասնակցելու պատրաստակամության մասին։
Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, «Ուժեղ Հայաստան»–ի առաջնորդ, «Տաշիր Գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի և հետընտրական կոալիցիայի ստեղծման մասին։

